Բլոգում արդեն անդրադարձել եմ Օդնոկլասնիկից երգեր ներբեռնելու հնարքին, սակայն այդ հնարքի համար պահանջվում է տեղադրել լրացուցիչ հավելված: Գոյություն ունի ավելի պարզ հնարք, որը թույլ է տալիս առանց լրացուցիչ հավելվածների ներբեռնել Օդնոկլասնիկի երգերը: Չնայած տվյալ մեթոդն աշխատում է միայն Google Chrome դիտարկչի վրա, սակայն մնացած դիտարկիչների վրա նույնպես կան հնարքում օգտագործվող գործիքները (մնացած դիտարկիչների դեպքում փորձեք ինքներդ):
1.Google Chrome-ով այցելեք Odnoklassniki.ru
2.Բացեք երգերի պատուհանը:
3.Սեղմեք Ctrl+Shift+I:
4.Բացեք Network բաժինը:
5.Երգի պատուհանում ընտրեք երգը և սեղմեք Play:
6.Ներքի պատուհանում կտեսնեք audio/mpeg տիպով նոր ֆայլ, որն ունի նաև բեռնավորման երկար դեղին գիծ: Սեղմեք այդ ֆայլի անվանման վրա երկու անգամ և երգը կներբեռնվի համակարգչի մեջ: Երգերի ցուցակի մնացած երգերը ներբեռնելու համար այդ երգերի համար կրկնեք 5-րդ և 6-րդ քայլերը: